
Կորոնավիրուսից 16 մարդ է մահացել մեկ օրում, գրանցվել է վարակման 753 նոր դեպք
Փետրվարի 22-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 753 նոր դեպք, կատարվել է 5588 թեստավորում։ Ընդհանուր կատարվել է 2 մլն 870 հազար 459 թեստավորում։
Մեկ օրվա ընթացքում 16 մարդ է մահացել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի բռնկումից մինչ օրս գրանցվել է հիվանդության 416 510 դեպք, մահացել է 8253 մարդ։
Նախորդ օրվա ընթացքում առողջացել 2075 բուժառու, իսկ ընդհանուր առմամբ՝ 394 155 մարդ։ 12408 մարդ շարունակում է բուժումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել