
Թիվ 6/01 եւ 6/02 ընտրատեղամասերում ամփոփվել են ԱԺ համամասնական ընտրության արդյունքները
Աջափնյակ համայնքի թիվ 6/01 եւ 6/02 ընտրատեղամասերում համամասնական ընտրակարգով գրանցվեց Հանրապետական կուսակցության հաղթանակը: Քիչ առաջ ընտրատեղամասերում ամփոփվեցին համամասնական ընտրակարգով ընտրության քվեաթերթիկների հաշվարկման տվյալները: Ընտրատեղամասերում արդյունքներն այսպիսին էին.
Թիվ 6/01 ընտրատեղամաս
ՀՀԿ՝ 453 քվե
ԲՀԿ՝ 300 քվե
«Ժառանգություն»՝ 135 քվե
ՀԱԿ՝ 134 քվե
ՀՅԴ՝ 88 քվե
ՕԵԿ՝ 46 քվե
ՀԿԿ՝ 27 քվե
ՀԴԿ 14 քվե
ՄԱԿ՝ 3 քվե
Թիվ 6/01 ընտրատեղամասում համամասնական ընտրակարգի քվեարկության արդյունքում գրանցվել է 57 անվավեր քվեաթերթիկ, որոնց մեծամասնությունը քվեարկած էր ՀՀԿ-ի օգտին: Առկա էին նաեւ, չսահմանված կարգի քվեաթերթիկներ, որոնցից 2-ի ծրարները դատարկ էին: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հակոբյանը հնարավոր է համարում, որ դատարկ ծրարների քվեաթերթիկները պատահաբար դրվել են մեծամասնական ընտրակարգի ծրարներում:
Թիվ 6/02 ընտրատեղամաս
ՀՀԿ՝ 433 քվե
ԲՀԿ՝ 280 քվե
«Ժառանգություն»՝ 135 քվե
ՀԱԿ՝ 113 քվե
ՀՅԴ՝ 65 քվե
ՕԵԿ՝ 51 քվե
ՀԿԿ՝ 16 քվե
ՀԴԿ՝ 6 քվե
ՄԱԿ՝ 3 քվե
Թիվ 6/02 ընտրատեղամասում համամասնական ընտրակարգի քվեարկության արդյունքում գրանցվել է 43 անվավեր եւ 5 չսահմանված կարգի քվեաթերթիկներ:
Մեկնաբանել