HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15:00-ի դրությամբ «Ժառանգության» նախընտրական շտաբի ընտրությունների վերահսկման խմբի ստացած ահազանգերը

Ժամը 11:15-ին 1/11 ընտրատեղամասում ժամանակից շուտ ցնդող թանաքը թույլ չեն տալիս փոխել: Տեղամասից հաղորդեց «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանը, 5/12 տեղամասում քվեարկելիս արձանագրել է, որ տեղամասային կենտրոնում գտնվող անձանց թիվը՝ գերազանցում է օրենքով թույլատրելի քանակը և կազմում 31 հոգի: Կազմվել է արձանագրություն՝ քարտուղարի ստորագրությամբ:

«Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը ահազանգ է ստացել, որ 32/23 ընտրատարածքում տեղի է ունենում բաց քվեարկություն ՀՀԿ թեկնածու Կարեն Կարապետյանի օգտին:

Ինչպես տեղեկացրել է 14/14 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Եպրաքսյա Մաթևոսյանը, տեղամասում Կարբի համայնքի ղեկավար Ֆրունզե Նազարեթյանը, որը միաժամանակ ՀՀԿ վստահված անձն է, Հայաստանի Հանրապետական կուսակցության կրծքանշանով մտել է տեղամաս և հրաժարվել է հանել այն՝ ինչն արգելված քարոզչություն է ընտրությունների օրը: «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն այդ առնչությամբ ահազանգել է ՀՀ գլխավոր դատախազություն և դատախազ Կորյուն Փիլոյանին տեղեկացրել է տեղի ունեցածի մասին:

12/37 և 12/34 տեղամասերում /Խարբերդ/ առավոտյան տեղի են ունեցել կուտակումներ: Առավոտյան տեղամասի մոտ Մարինե անունով մի կին քարոզում է, որ քվեարկեն մեծամասնական ընտրակարգով առաջադրված թիվ 4-ի օգտին և համամասնականով առաջադրված թիվ 7 համարի՝ Հանրապետական կուսակցության օգտին: Ըստ «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի՝ Ժառանգության վստահված անձն ունի այդ արձանագրված դեպքի տեսագրությունը:

Ըստ Անահիտ Բախշյանին հասած տեղեկությունների՝ Էրեբունու 160 դպրոցի կողքի շենքի մուտքերից մեկում ընտրակաշառք է բաժանվում: Նույնն է արվում Արտաշիսյան փ.-ի վրա գտնվող 12/09 տեղամասի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի պատի ետեւում:

12:50 «Ժառանգության» վստահված անձ Վարդուհի Օհանյանը ահազանգել է, որ 6/12 տեղամասում մի կին (որին Վ.Օհանյանը նկարահանել է) ընտրողների խմբեր է բերում տեղամաս և ներսուդուրս է անում տեղամասի տարածք, չնայած որ առավոտյան արդեն քվեարկել էր: Նույն անձը նաեւ վստահված անձի ներկայությամբ ահաբեկել է ընտրողներից մեկին, որն այդ պահին քվեախցիկում էր: Վստահված անձը արձանագրել է տվյալ դեպքը, բայց հանձնաժողովի նախագահը, որը ներկայացնում է ՀՅԴ-ն եւ հանձնաժողովի քարտուղարը առայժմ չեն գրանցում այդ արձանագրությունը: Ընտրատեղամասում եւ մոտակայքում չի եղել նաև Ոստիկանության որեւէ ներկայացուցիչ: «Ժառանգության» նախընտրական շտաբն այդ մասին ժ. 13:00-ի մոտակայքում ահազանգել է ոստիկանության թեժ գծին, սակայն մինչեւ ժ. 15:00-ն ընտրատեղամաս այդպես էլ ոչ մի ոստիկան չի ժամանել:

12:20 Արագածոտնի մարզ թիվ 14/1 և 14/2 տեղամասերում կան կուտակումներ և ոստիկանության ներկայացուցիչները չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել: Այդ մասին Անահիտ Բախշյանին հայտնում են «Ժառանգության» ներկայացուցիչները:
«Ժառանգության» վստահված անձ Սամվել Հայրապետյանը հաղորդում է, որ մինչև ժամը 10:00 38/08 տեղամասում համամասնական և մեծամասնական ընտրարկղերը կնքված չեն եղել: Հանձնաժողովի անդամները պատճառաբանել են, որ չեն նկատել: Կնքելուց առաջ արկղերում արդեն քվեաթերթիկներ են եղել:

Զարուհի Փոստանջյանը ահազանգել է, որ 4/12 –ում արձանագրվել են շուրջ 60 գյուղաբնակ ընտրողներ, որոնք ապրիլի 14-ի թվագրմամբ ժամանակավոր գրանցում են ստացել Արաբկիրի սեփական տների վրա՝ առանց այդ տների սեփականատերերի համաձայնության:

«Ժառանգությունից» հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը ահազանգել է, որ 06/16-ում ՀՀԿ-ի եւ մեծամասնական թեկնածու Ռուբեն Հովսեփյանի վստահված անձիք մի քանի անգամ գերազանցել են թույլատրված թիվը (մեկից ավելի են եղել), ինչը արձանագրվել է հանձնաժողովի 5 անդամների, այդ թվում նախագահի ստորագրությամբ եւ գրանցվել գրանցամատյանում:
Ժ 15:00-ի դրությամբ շատ ընտրատեղամասերի նախագահներ հրաժարվում ենհ փոխել դրոշմակնիքների՝ ժամանակից շուտ անհետացող թանաքները սովորական թանաքներով:

Կան ահազանգեր մի շարք ընտրատեղամասերից՝ տարբեր գույնի գրիչներով կատարվող քվեարկությունների մասին, ինչը կարող է վերահսկելի դարձնել քաղաքացիների ընտրությունը, խախտելով քվեարկության գաղտնիությունը:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի
ընտրությունների վերահսկման խումբ

Մեկնաբանություններ (1)

armen
BOLORSEL PARZ TESNUM ENQ TE INCHPES JOXOVURD@ ANHASKANAL GNUM U @TRUM DRA HAMAREL ES ORIN EQ SAXTEL ES AYSOR MOSKVAYIC HETEVUM EM U HASKANUM VOR MER AZG@ SHAT KARJ UXEX UNI ... ES UZUM EM ARITIC OGTVELOV VOXJYUNEL HANTAPETAKAN KUSAKCUTYAN@ ANKAX AMEN INCHI PARON TARUKYAN XNDRUM EM UJOV PAHEK MER HAYASTAN VOR MENQEL TUN GANQ MER HACI POX@ HAYASTANUM ASHXATENQ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter