HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորված անձի կոշիկի ներբանից հայտնաբերել են անհայտ ծագման դեղահաբ և մեկանգամյա օգտագործման ածելիի սայր

Փետրվարի 15-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձին: Խուզարկության արդյունքում վերջինիս մի կոշիկի ներբանից հայտնաբերել են անհայտ ծագման, սպիտակ, օվալաձև դեղահաբ, իսկ մյուսից՝ մեկանգամյա օգտագործման ածելիի սայր: 

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ հաջորդ օրը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, նույն հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ լսել է նետվող առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն: Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել տարածքը և հայտնաբերել ներնետված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հեղուկով 2 պլաստմասե շիշ և սպունգի կտորներով փաթեթավորված բջջային հեռախոս:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter