
Ոստիկանական ուժերի կուտակում՝ 10/31 ընտրատեղամասի առջև (լուսանկար)
Ժամը 19:40-ի դրությամբ Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցում տեղակայված թիվ 10/31 ընտրատեղամասի առջև կային մոտ 13 ոստիկան ու պարեկապահակային ծառայության աշխատակից և ոստիկանական 5 ավտոմեքենա:
Տեղամասային հանձնաժողովի նախագահ Թաթոս Համբարյանը «Հետքին» ասաց, որ ինքը ներսում է եղել և տեղյակ չէ, թե ինչու են ոստիկաններն ու պարեկապահակային ծառայության աշխատակիցներ հավաքվել ընտրատեղամասի առջև: Նա ենթադրեց, որ քանի որ մոտենում է ընտրատեղամասի փակվելու ժամանակը, անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում:
Շենքում հսկող ոստիկանն ասաց, որ այդքան ոստիկանների դերն է այնպես անել, որ «կողմնակի մասսա չհավաքվի»: Իսկ մեկ այլ ոստիկան էլ ասաց, որ ոստիկանական ուժերի կուտակում չկա, և ոստիկանները շրջայց են կատարում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել