
Կոնֆլիկտային իրավիճակ 12/37 ընտրատեղամասում (վիդեո)
Շենգավիթի12/34 ընտրատեղամասում Անահիտ Բախշյանի վստահված անձ Անդրանիկ Հարությունյանը նկատել է, որ ընտրատարածքում Մարինե Հակոբյան անունով կինը իրեն ոչ միայն տարօրինակ է դրսևորել, այլև տարածքում շրջել է ցուցակներով` պարբերաբար զրույցի բռնվելով ընտրատեղամասի մոտ գտնվող մի խումբ մարդկանց հետ: Այնուհետև, նա կոնֆլիկտ է սարքել ընտրատեղամասում, անգամ հայհոյել է: Մարինեն պարբերաբար մտնում է ընտրատեղամաս և հետաքրքրվում ընտրողների թվով:
Անդրանիկը կոնֆլիկտ է ունեցել Մարինեի հետ, որից հետո վերջինս դիմել է անհայտ մարդկանց` գանգատվելով Ա.Հարությունյանից: Անահիտ Բախշյանը դեպքի առիթով զանգահարել է հանձնաժողովի նախագահ Սուսաննա Սարգսյանին և նշել, որ եթե այդ կինը դուրս չհրավիրվի ընտրատեղամասից, ապա նա կդիմի դատախազություն: Իսկ հանձնաժողովի նախագահը նշում է, թե ընտրատեղամասում, բացի կնիքների դեպքերից, այլ արձանագրություններ և խախտումներ չեն եղել:
Ընտրատարածքում հավաքվել էին նաև իրավապահ մարմինների մի խումբ ներկայացուցիչներ: Նրանք նշեցին, որ իրենց հրահանգված է լինել այդտեղ, սակայն թե իրենք ովքեր են և ով է տվել հրահանգը, հրաժարվեցին պատասխանելուց:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել