
«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցելու Արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքներին:
Այս մասին «Հետքին» հայտնեց խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորի համոզմամբ՝ իշխանությունները փորձում են իմիտացիա ստեղծել առ այն, որ քաղաքական ու իրավական առումով պատերազմի էջը փակված է:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանձնաժողովը չի կարող մեծ դերակատարություն ունենալ պատերազմի տարբեր հանգամանքների բացահայտման հարցում, քանի որ պատգամավորները «քննիչներ չեն, որ իրենց հարցադրումների հիման վրա քրգործեր հարուցվեն», և մեղավորնեը բացահայտվեն: Պատգամավորն ասում է՝ դրա համար իրավապահ մարմիններ կան, և եթե իշխանություններն իսկապես նպատակ ունեն իրական մեղավորներին բացահայտելու, այլ ոչ թե ընտրողաբար արդարադատություն իրականացնելու, ապա այդ գործն իրավապահ մարմինների տիրույթում է:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ քննիչ հանձնաժողովի ձևավորման մասին: Խորհրդարանական երկրորդ ՝«Հայաստան» խմբակցությունը դեռ չի հստակեցնում իր մասնակցության կամ չմասնակցության մասին:
Մեկնաբանել