HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալին բերված սառնարանից հայտնաբերվել են հինգ տասնյակից ավելի բջջային հեռախոսներ

Փետրվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ. Մ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Ղ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ քննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 55 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 մարտկոց և 3 USB լար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter