
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների ցանկն ընդլայնող նախագիծն ընդունվեց
Խորհրդարանը միաձայն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Փոփոխություններով առաջարկվում է հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զոհվածի քրոջը, եղբորը, եթե մյուս շահառուները համարվում են բացակայող, ինչպես նաև շահառու համարել փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կնոջը, եթե ունեն համատեղ երեխա:
Գործող օրենքով շահառու են համարվում զոհված զինծառայողների ծնողները, ամուսինը, երեխաները:
Նման նախագծի հեղինակման համար հիմք են հանդիսացել այն դեպքերը, երբ զոհված զինծառայողը զորակոչվելիս չի ունեցել ծնողներ, կին կամ երեխաներ, և նրա ընտանիքի մյուս անդամները, մասնավորապես եղբայրները կամ քույրերը, չեն կարողացել հատուցում ստանալ:
Մեկնաբանել