
Հաստատվել է կորոնավիրուսի 2486 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 8-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2486 նոր դեպք։ Երեկ կատարվել է 6807 թեստավորում։
Առողջացել է 3180 մարդ, գրանցվել է 5 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 394 074 դեպք, որոնցից 356 165 առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8102 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 790 095 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել