
Ատամնաբուժարանի սանհանգույցում հայտնաբերվել են թմրամիջոցներ և արգելված իրեր․ Քրեակատարողական ծառայություն
2022 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ատամնաբուժական կլինիկա տեղափոխված դատապարտյալ Կ. Շ.-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից: Քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացրել են զննություն և աղբամանի միջից հայտնաբերել փաթեթ ու 2 բջջային հեռախոս:
Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և հաղորդում է ներկայացվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին:
Փաթեթում զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 29,8 գրամ քաշով և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,13 գրամ քաշով առանձնացված զանգվածներ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Մեկնաբանել