
Օմիկրոնը տարածված է նաև երեխաների շրջանում․ Ա․ Ավանեսյան
Այս պահին կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներից հոսպիտալացված է 1543 քաղաքացի։ Նրանցից 256-ը կամ 11,6 %-ն է պատվաստված։ Այս մասին Կառավարության հերթական նիստում կորոնավիրուսի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնեց վարչապետը։
«Պատվաստման էական ազդեցությունը պրոցեսի վրա ակնհայտ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Առողջապահության նախարարն էլ նշեց, որ օրական դրական դեպքերի 4 %-ը կարիք ունի հոսպիտալացման, համակարգն այս պահին լարված ռեժիմով է աշխատում։
«Օմիկրոնով մինչև 18 տարեկան երեխաներն էլ են հաճախ հիվանդանում։ Մանկական բժշկական կենտրոններն այս պահին լարված ռեժիմով են աշխատում, ծանրաբեռնված են։ Հիվանդանոց ընդունվելուց թեստավորում ենք երեխաներին, և երբ այլ դեպքերում դիմում են հիվանդանոց, նաև հայտնաբերվում է օմիկրոն շտամը»,- ասաց Ավանեսյանը։
Ըստ նախարարի՝ եթե նույն այս թվերն արձանագրվեին դելտա շտամի պարագայում, հոսպիտալացումը և ծանրաբեռնվածությունն անհամեմատ ավելի մեծ կլինեին։
Մեկնաբանել