
Տարածաշրջանի կոմունիկացիաների բացման առաջին գործնական արդյունքներն արձանագրելուն շատ մոտ ենք․ վարչապետ
Երեկ՝ փետրվարի 2-ին, աշխատանքային այցով Երևան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստին հայտնեց, որ այցը նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։
«Այդ թեմայով արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք երել։ Ըստ էության, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները արձանագրելուն շատ մոտ ենք։ Պայմանավորվածությունների անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ երկաթուղին Հայաստանի տարածքում պետք է գործի Հայաստանի օրենսդրության, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում»,- նշեց վարչապետը։
Ըստ նրա՝ արդեն քննարկումներ են ընթանում տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերի վերաբերյալ։
«Այս դինամիկայով շարժվելու պարագայում կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական»,- ասաց նա։
Մեկնաբանել