
Դատավոր Ջոն Հայրապետյանի գործուղման ժամկետը Շիրակի մարզ ավարտվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի՝ Շիրակի մարզ գործուղման ժամկետն ավարտվել է: Բարձրագույն դատական խորհրդի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Շաբոյանն ասաց, որ Հայրապետյանի գործուղման ժամկետը չի երկարացվել, ուստի հունվարի 22-ից դատավորը պետք է գործունեություն իրականացնի Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, պարզապես այժմ արձակուրդում է: Հայրապետյանն արձակուրդում է լինելու մինչև 2022 թվականի մարտի 1-ը, որից հետո արդեն սկսելու է աշխատանքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:
Նշենք, որ Ջոն Հայրապետյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին և անմիջապես գործուղվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նրա գործուղման ժամկետը մինչև 2022-ի հունվարի 21-ը պարբերաբար երկարացվել է:
Մեկնաբանել