HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, հարուցվել է քրեական գործ (վիդեո)

ՀՀ ոստիկանության հայտարարությունը

2012 թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Պայթյունի պատճառով այրվածքներ են ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

Անմիջապես դեպքին հաջորդած ժամանակահատվածում կատարվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ միջոցառումներ, դեպքի վայրի զննություն, ճշտվել են պատահարից տուժած անձանց տվյալները, քննվել են 94 անձինք, նշանակվել է 90 դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են բուժհաստատություններում գտնվող համապատասխան փաստաթղթերի զննություններ, ստացվել և ուսումնասիրվել են տեսաձայնագրություններ, իրականացվել են բազմաբնույթ օպերատիվ-որոնողական միջոցառումներ: 

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել են փուչիկների բռնկման վայրում գտնված անձանց շրջանակը, փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք: Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացված բացատրությունների և ձեռք բերված այլ նյութերի արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում բավարար հիմքեր են ձեռք բերվել, և հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Կազմվել է օպերատիվ-քննչական խումբ:

Միաժամանակ ստուգվում են դեպքի պատճառի մի քանի հավանական` ինքնաբռնկվել, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:

Նախաքննության մարմինը ձեռնարկում է մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց արդյունքում հնարավորինս օպերատիվ վերականգնվում են դեպքի բոլոր հանգամանքները և հստակեցվում են դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակները: Այս առումով կարևոր ապացուցողական նշանակություն կունենան նաեւ նշանակված դատապայթյունատեխնիկական, դատահրդեհա­տեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննությունների արդյունքները:

Նախաքննության մարմինը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները առավելագույն սեղմ ժամկետում պարզելու դեպքին առնչվող անձանց, նրանց գործողություններում մեղքի առկայության կամ բացակայության հարցը: 

Մեկնաբանություններ (7)

Էդվարդ
Նկարի մեջ շարքի առաջին գնացող սև ագռավին դեռ վանդակը չեն գցե՞լ... Սա չի՞ կազմակերպիչը: Տուժողներին ցանկանում եմ շուտափույթ առողջություն:
Ընթերցող
Կարեն, եթե շտապում ես իմանալ թե ինչ գազ էր, ապա իմացիր, որ հոգնածները քեզ/կներես, որ քեզ եմ ասում/ ճիշտը չեն ասի, ըստ նրանց հելիում է եղել, բայց դա բացառվում է: Ըստ իս դա եղել է մեթան կամ դրա խառնուրդ: Տղեքը էկանոմիա են արել, վերցրել են էշ-էշ լցել մեթան գազը ու տարել նախագահին ասել` խնդրեմ: Ընչաքաղցություն, ուրիշ ոչինչ: Նախագահը իր ինքնասիրությունից ելնելով պետք է աշխատանքից առնվազն ազատի ոստիկանապետին, կագեբեիստին, դատախազին, երևանի քաղաքապետին, ԱԻՆ-ին, իսկ գազը անմիջապես լցնողներին կազմակերպիչների հետ միասին բանտարկի: Տուժածներից ամեն մեկին նշվածների հաշվին պետք է տրվի միլիոնավոր դրամներ: Այ այդ ժամանակ կասենք ապրի նախագահը, տեսնենք, չէ որ առաջիկայում իր ընտրությունն է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես ուրախ չեմ կատարվածի համար և տուժածներին ցանկանում եմ լիիրավ ապաքինում: Մյուս կողմից, ես ԻՐՈՔ հավատում եմ տիեզերական ու տիեզերական արդարադատության ՍԻՄԲՈԼԻԶՄԻՆ: Տիեզերքը սկզբից ՄԻՇՏ սիմբոլներ է ուղարկում ու ՈՉ ՄԻ բան պատահական չէ: Ու շատ սիմբոլիկ է,որ ՀԵՆՑ ՀՀԿ-ի հավաքում, ՀԵՆՑ փուչիկներ պայթեցին ու ՀԵՆՑ այդ կարևոր նախընտրական օրը,ու լուրը տարածվեց աշխարհով մեկ: ՀՀԿ-ի «Նժդեհյան» փուչիկային դեմքն էլ այդ օրը (գոնե կիսով) պայթեց: ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ մարդիկ վիրավոր, նրանք ԱՆԱՄՈԹԱԲԱՐ շարունակեցին իրենց միջոցառումը: ԾԱԽՎԱԾՆԵՐԻ ու ՀՈԳՈՎ ՎԱԽԿՈՏՆԵՐԻ բեմային ծամածռություններ: ՀՀԿ-ի ԱՆԿՈՒՄԸ շատ ավելի արագ է լինելու: ՀԳ. Մանկապարտեզների սանիկներին էլ է ՀՀԿ-ն (վախեցնելով ու պարտադրելով) կուսակցության անդամ սարքելու?
Diana
Ays ameni mej aynkan sut kar vor trackets , paytets apsos Irene's mexkeri hamar mer eritasardnern en tujum . Shad eritasarneri het zrusesi ev Bolorn el stipoxabar ein haytnvel .... . Astvats hamberutyun ta ayd eritasardnerin ev snoxnerin . Atum em ays karavarutyann u Irene's puchik gaxaparnern! LA
KARINE -
HAVATANQ VOR POXENG.. HAVATATSIQ ?? DE POXEK SERJIK SARGSYAN U PATASXAN TVEK BOLORI KIANQERI HAMAR VNASVADZ DZER KORUMPADZVADZ QREAOLIGARXIK HAMAKARG SA E, VOR EREXEKIN DPRODZNERIDZ DASXEKNERI MIJAMTUTYAMB BERUM EG VORPES MARDA HAMAR VORPES GLXAGANAK, SA E POXELU ??
Gayane
Getin@ mtni dzer pes karavarutyaun@, mi hat kargin puchik pchogh el chunek.
Karen
հիմա վերջը ինչ գազ էր դրանց մեջ, այ հոգնածներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter