
Պարզաբանում. ոստիկանության ծառայողները ոչ թե արգելել են քաղաքացիների տեղաշարժը, այլ խնդրել են չանցնել արգելափակոցների վրայով
Զանգվածային լրատվության որոշ միջոցներ, հղում անելով, Համացանցում տեղադրված տեսանյութերին, տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանության ծառայողները երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցավալի միջադեպից հետո իբր արգելել են քաղաքացիների ելքը հրապարակից:
Հորդորում ենք ուշադիր դիտել և հատկապես լսել տեսագրությունը: Ոստիկանության ծառայողներն իրականում ոչ թե արգելում են քաղաքացիների տեղաշարժը, այլ խնդրում են չանցնել արգելափակոցների վրայով, այլ' հատուկ բացված անցուղով:
Իսկ խնդրանքի պատճառը չափազանց պարզ ու հասկանալի է' կանխել հնարավոր խուճապը, ինչը ոստիկանները պարզապես պարտավոր են անել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում առավել ծանր հետևանքների հանգեցնում է հենց խուճապը:
Ոստիկանների գործողությունների շնորհիվ այս անգամ, բարեբախտաբար, խուճապի վնասները հնարավոր եղավ հասցնել նվազագույնի:
ՀՀ ոստիկանություն
Մեկնաբանել