HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ում չգիտե՞ն, թե փուչիկները որտեղից են ձեռք բերել

Շուրջ մեկ ժամ է' փորձում ենք կապվել ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի ճշտենք, թե երեկվա համերգի փուչիկները ՀՀԿ-ն որտեղից էր ձեռք բերել: Մինչ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հեռախոսահամարն անհասանելի էր, փորձեցինք կապ հաստատել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ, վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին:

ՀՀԿ շտաբի հեռախոսահամարներին նույնպես պատասխանող չկա: ՀՀԿ շտաբի անդամ, պատգամավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեղյակ չէ կազմակերպչական հարցերին և չգիտե նաև, թե որտեղից են փուչիկները ձեռք բերել:

Ի վերջո կարողացանք զրուցել Է. Շարմազանովի հետ, ով նույնպես ասաց, որ տեղյակ չէ, թե ինչպես կամ որտեղից են ձեռք բերվել փուչիկները և ուղղորդեց դեպի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:

ԱԻՆ մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ «քննությունը կպարզի», թե որտեղից կամ ինչպես են ձեռք բերվել այդ փուչիկները և ինչով են լցված եղել:

Նշենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ տվյալների, ժամը 14.30-ի դրությամբ հոսպիտալացված 154 քաղաքացիներից 80-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 74-ը դուրս են գրվել:

Լուս.` a1plus.am-ի

 

Մեկնաբանություններ (6)

nan
isk xi eq zarmanum joxovurd Hayastanum lriv gazova puchiknel, mnacela txamardik gazov ashxaten, naeq nkarum es xexch erexeqin sarqel en mahapartner.....
Ստվեր
դրա պատասխաննել է պարզ, ասելու են էդ ա1պլյուսը եսիմ երբ նկարել ա ու մոնտաժ ա արել... ինչպես ասում են հայերը միշտ էլ կռուտիտ կա...
ֆիդայի
Ստվեր ավելի նմանա որ Օսկանըանը ինչ որ բան իմացելա, դրա համարա խառնվել իրար, ինչ ծարգրել էր չի ստացվել, դրանից պարզ բան, դրանք դրսից ՊՌ տեխնոլոգներ են բերել երեվի հենց նրանք ել մտածել են էդ բանը,ի դեպ ընտրական տեխնոլոգիաների մեջ դա հաճախա կիրառվում հատկապես ՌԴ-ում հակառակորդի արած մեծ ծրագրի արժեքը նսեմացնելու համար, Յութուբում կան ռօիկներ ուսուցողական նաըի դա էնտեղ կա ու դասական օրինակա
bjishk
A1+i videonerits mekum yerevum a, te vonc a HHK patgavor Karen Avagyane kazmakerpum, vor ijetsnen et puchiknere avtonerits. Iren hartsrek, karox a giti te vortexits en bervel et puchiknere
Ստվեր
պարզ չէ, ասելու են էդ փուչիկները հանրահավաքին բերել են ասենք ընդդիմադիր որոշ ուժեր, կամ հատուկ սադրիչներ, կամ էլ ով գիտե, երևի ընդդիմադիր ուժերը կամ հատուկ սադրիչները գիժերը փոխել են լիցքավորող գազի բալոնները, կամ էլ էդ գազի լիցքավորման տեղը սադրիչներ են եղել, ովքեր իմանալով հանրահավաքի համար են գազը վերցնում հելիումի փոխարեն եսիմ ինչ մեթան են լցրել...
ֆիդայի
Օսկանյանը ֆեյսբուքում տժժումա ժողովուրդ, թե ընչիա նախագահը պայթյունից հետո շարունակել հանրահավաքը, կարծում եմ իրա բութ տեսակով ինչ որ բանա բացվում, իսկ ինչի էր կարծում որ չի շարունակվելու,իսկ գուցե նա դրան սպասում էր, իսկ եթե սպասում էր ուրեմն ինչ որ բան գիտեր, ինձ թվումա էս ուղղությամբ էլ պտի հետաքննություն տանել, ախրն թույլա մեր նախագահը էս հարցերում, Քոչարյանը ըլներ հիմի գերը կաշին քերթել խոսոտավանությունն արդեն ձեռք էին բերել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter