
BBC-ն՝ երեկ Երևանում տեղի ունեցած պայթյունի մասին
Բրիտանական BBC-ն անդրադարձել է երեկ՝ Հանրապետական կուսակցության հանրահավաք-համերգի ժամանակ, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունին՝ նշելով, որ ըստ առողջապահության նախարարության պաշտոնյաների՝ վնասվածքներ է ստացել մոտ 144 մարդ, որից մոտ 100-ը հիվանդանոց է տեղափոխվել այրվածներով:
BBC-ի թղթակից Դեմիեն ՄըքՋինըսը հարևան Վրաստանից հաղորդել է, որ դեպքի վայրում քաոս է սկսվել, հենց մարդիկ փորձել են փախչել կրակի բոցերից:
«Մարդիկ հեռու էին փախչում հրապարակից: Ես տեսա մի տղամարդու՝ այրված դեմքով, և մի աղջկա, որի մեջքն այրվում էր»,- ականատեսներից մեկի՝ Reuters-ին հայտնած տեղեկություններն է փոխանցում BBC-ն:
Այնուամենայնիվ, BBC-ի թղթակիցը նշում է, որ ինչպես երևում է, տուժածների մեծ մասի ստացած այրվածները թեթև են:
«Չնայած պատահարին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հանրահավաքում շարունակել է ելույթ ունենալ հազարավոր մարդկանց առջև»,- գրում է BBC-ն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել