HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն: Խորհրդակցությունը նվիրված էր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, որից տուժել են միջոցառման մասնակիցներ:

Ոստիկանության պետը համապատասխան ծառայությունների ղեկավարներին հրահանգեց աշխատել ամբողջ գիշեր, ստուգել բոլոր վարկածները, անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի համակողմանի և բոլոր ուղղություններով քննության, բոլոր հանգամանքներն ի հայտ բերելու և կատարվածի ամբողջական պատկերը բացահայտելու ուղղությամբ:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ խորհրդակցության ընթացքում տրվեցին կոնկրետ հանձնարարականներ և քննարկվեց գործողությունների ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter