
«Իմքայլական» նախկին պատգամավորը` ՀՌԱՀ անդամի թեկնածու
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամների թափուր տեղերի համար խորհրդարանական խմբակցություններն առաջադրել են 3 թեկնածու:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի և 1991-1996 թթ. մշակույթի նախարար Հակոբ Հակոբյանի, իսկ «Հայաստան» խմբակցությունը` 1999-2002 թվականներին պատգամավոր եղած Մանվել Բադալյանի թեկնածությունները:
Հարցն ընդգրկվել է դեկտեմբերի 27-ի ԱԺ համապատասխան հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու դեպքում հարցը կընգրկվի լիագումար նիստերի օրակարգ: ՀՌԱՀ թեկնածուներն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ընտրվում են փակ-գաղտնի քվեարկությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել