HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք է գրանցվել է, մահացել է 18 մարդ

Դեկտեմբերի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք՝ կատարված 7571 թեստավորումից։ Առողջապահության նախարարության  հաղորդմամբ՝ 470 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 18 դեպք:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 343157 դեպք, որոնցից 327029-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6767 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7874 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1486 է: Ընդհանուր կատարվել է 2464749 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter