
Ծառայակցի կրակոցներից մահացել է մեկ զինծառայող, 2-ը վիրավոր են. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնոմ է, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):
Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-հայտնում է ՊՆ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել