
Նախկին պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
«Իմ քայլը» խմբակցության 7-րդ գումարման պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Սողոմոնյանի օգտին կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 24:
Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն էր կատարվել, որի համաձայն՝ համապատասխան պաշտոնը զբաղեցնելու համար հանրային ֆինանսներում փորձառություն արտահայտությունը փոխարինվել է ֆինանսներում փորձառություն արտահայտությամբ:
Նախագծի համահեղինակներից էր նաև Եղիշե Սողոմոնյանը: Վերջինս տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցացիայի անդամ է, մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղվել է հաշվապահական գործունեությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել