
Հրաչյա Հակոբյան. «Գերասիմը մեղավոր չէ, մեղավոր են իր շեֆերը, քաղաքական հայրերը իրեն այստեղ բերելու համար»
Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի ցանկանում անդրադառնալ երեկ խորհրդարանում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի` իրենց խմբակցության երեք օգնականի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատակազմից հրավիրել են սուրճ խմելու, սակայն մի քանի տասնյակ ՔՊ-ականներ ներխուժել են սենյակ և հարվածել օգնականներին:
Հակոբյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ երեկ Freenews-ի եթերում խոսել է միջադեպի մասին:
«Կարճ կարող եմ ասել հետևյալը` այդ երիտասարդը, որքանով հիշում եմ անունը՝ Գերասիմ, ինքը մեղավոր չէ: Մեղավոր են իր շեֆերը, քաղաքական հայրերը իրեն այստեղ բերելու համար: Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով»,- ասաց Հակոբյանը` դատապարտելով նման մարդուն խորհրդարանում աշխատանք տալը:
Մեկնաբանել