
ԱԺ-ում գերիների հարցով դռնփակ քննարկում է
Ազգային ժողովի դռնփակ նիստում քննարկում է ընթանում՝ գերիների, պատանդների և Ադրբեջանում պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի խնդիրների օրակարգով: Քննարկման նախաձեռնությունը ընդդիմությանն է:
Նիստին ներկա են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
Նշենք, որ չնայած ընդդիմությունը հրավիրել էր վարչապետ Փաշինյանին, պաշտպանության նախարար Պապիկյանին և ԱԳ նախարար Միրզոյանին, սակայն նրանք չէին եկել:
Նիստն ընթացավ մի քանի րոպե, քանի որ ընդդիմության հրավիրած քաղաքական պաշտոնյաները չէին եկել: Ինչից հետո ընդդիմությունը բոյկոտեց նիստը՝ հեռանալով նիստերի դահլիճից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել