
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 42,48 %-ը
Հայաստանում դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 1 մլն 112 հազար 396 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 472 528-ը կամ 42,48 %-ը։ Մասնակցության վերաբերյալ տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ այսօր տեղական իշխանություններ ընտրեցին Հայաստանի 38 համայնքներում։
Ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 3509-ը կամ 69,78 %-ը։
Ամենապասիվ համայնքը Արմավիրն է։ Այստեղ ընտրելու իրավունք ուներ 44 452 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 9214-ը կամ ընդամենը 20,73 %-ը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել