
Բագրատաշենում ՔՊ թեկնածուն չէր լքում ընտրատեղամասի հարակից տարածքը
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ավագանու թեկնածու Մհեր Բաղդասարյանն, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է ներկայացնում, պարբերաբար հայտնվում է թիվ 37/16 ընտրատեղամասի տարածքում` չպահպանելով օրենքով սահմանված հեռավորությունը:
Արդեն մի քանի անգամ մենք ֆիքսել ենք վերջինիս ընտրատեղամասի տարածքում, Բաղդասարյանն ասում է` ինչ ուզում եք, գրեք: Քիչ առաջ էլ Բաղդասարյանը տատի հետ մտել էր ընտրատեղամաս և ցանկանում էր վերջինիս օգնել` ընտրություն կատարել, ինչի իրավունքը թեկնածուն չունի:
Թեև Բաղդասարյանը պնդում էր, որ կարող է օգնել, ի վերջո մեկ այլ անձ` նրա կինը, օգնեց տատին: Դուրս գալով ընտրատեղամասից` Բաղդասարյանը չէր հեռացել. մուտքից դուրս էր կանգնել: Նշենք, որ ընտրատեղամասի հարակից տարածքում ոստիկանները հսկողություն են իրականացնում: Փորձեցինք վերջիններից ճշտել, թե ինչո՞ւ են թեկնածուին թույլ տալիս գտնվել ընտրատեղամասի մոտ: Նրանք հարցին պատասխանելու համար ժամանակ խնդրեցին, ապա րոպեներ անց հայտնեցին, որ Բաղդասարյանն այլևս չի մոտենա տեղամասին: Այժմ նա լքել է ընտրատեղամասն ու հարակից տարածքը:
Լուսանկարում աջից երկրորդը՝ Մհեր Բաղդասարյանը
Մեկնաբանել