
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Նոյեմբերի 30-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել՝ կատարված 394 թեստավորումից։ Արձանագրվել է 4 մահվան դեպք։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր:
21 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 55-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով Արցախում իրականացվել է 23678 քաղաքացու հետազոտություն, որից 3996-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
60-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, զարկերակային հիպերտենզիա, հետվիրահատական հիպոթիրեոզ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել