
Հովհաննես Հարությունյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Որոշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով։ Նա մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարի 21-ից։
Հիշեցնենք, որ Հարությունյանը 2019 թվականի ապրիլից մինչ հոկտեմբերը եղել է Առողջապահության փոխնախարար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել