
Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է գործիքներ վերցնել ու մասնակցել սահմանի ինժեներական աշխատանքներին
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ ընդլայնված սահմաններում զինված ուժերը միայնակ չեն կարողանում ծառայություն իրականացնել: Քոչարյանն ասում է, որ հանձնաժողովի աշխատանքային խմբով այցելել են սահմանի արևելյան հատված:
«Զինված ուժերը միայնակ չի կարող էդ ծավալի աշխատանքի մեջ և՛ ծառայություն տանի, և՛ ինժեներական կառույցներում աշխատանք տանի: Կարծում եմ` մեր հասարակության ինչ-որ շերտեր` ուսանողներ և այլն, որ ասում են՝ բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական: Վերցնենք գործիքներ ու գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որ մեր զինծառայողները կարողանան իրենց առջև դրված մարտական խնդրի վրա կենտրոնանան»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով` փակ նիստին ավելի մանրամասն կխոսի այս խնդրի մասին:
Մեկնաբանել