
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագիծը
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ ամանորյա ոչ աշխատանքային օրերը կարող են կրճատվել: Այն ընդունվեց 53 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:
Կառավարությունն առաջարկում է ոչ աշխատանքային համարել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը, մյուս տոնական օրերը դարձնել աշխատանքային: Հիշեցնենք, որ նախագիծը դեռևս երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվի ու քվեարկվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել