
Դռնփակ քննարկում ԱԺ նիստերի դահլիճում`սահմանային իրավիճակի թեմայով
Խորհրդարանում մեկնարկել է սահմանային իրավիճակի վերաբերյալ դռնփակ քննարկում: Նիստը նախաձեռնել են ընդդիմադիր պատգամավորները:
Նշենք, որ նիստում հարակից զեկուցմամբ են հանդես գալու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը: Օրակարգը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակին և սահմանազատման հարցերին:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը տևական ժամանակ նման թեմայով քննարկում էր պահանջում, սակայն նիստ չէր կայանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել