
Կորոնավիրուսային հիվանդության 1054 նոր դեպք է հաստատվել, մահացել է 37 անձ
ԱՆ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1054 նոր դեպք, ընդհանուր՝ 284 237, որոնցից 255 821-ն` առողջացած, 5842-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 339 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 910 201 թեստավորում:
Երեկ կատարվել է 12 933 թեստավորում: Առողջացել է 889 անձ, գրանցվել է մահվան 37 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1235 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել