
Գյումրու 31/52 ընտրատեղամասում քվեարկելու համար հերթ է գոյացել
Գյումրու 31/52 ընտրատեղամասում քվեարկելու համար հերթ է գոյացել: Քվեարկության սենյակը փոքր է, ինչի պատճառով քաղաքացիները դրսում սպասում են քվեարկելու իրենց հերթին։ Ընտրատեղամասում միևնույն ժամանակ ընտրողների առավելագույն թիվ չի սահմանվել։
Այս պահին քվեարկությանը մասնակցել է 274 ընտրող։ Ընդհանուր առմամբ ընտրատեղամասի ցուցակում գրանցված է 1622 ընտրող։
Օրվա առաջին կեսին ընտրողների հոսքը քիչ է եղել, ինչը բնորոշ պատկեր է Գյումրու ավագանու այս ընտրությունների համար։ Քաղաքացիների կուտակումներ չեն նկատվել։
Ընտրատեղամասում կան և՛ դիտորդներ, և՛ վստահված անձինք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել