
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք, մահացել է 43 անձ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք, ընդհանուր՝ 273 860, որոնցից 250 055-ն` առողջացած, 5618-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 959 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 818 603 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում: 897 անձ առողջացել է, գրանցվել է մահվան 43 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1228 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել