
Հայաստան է վերադարձել գերի Արթուր Բորիսի Դավիդյանը
Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս մեկ գերի: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
«Այս պահին Հայաստան է վերադարձվում Դավիդյան Արթուր Բորիսին, որը Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսի 22-ին: Արդեն Հայաստանում է»,- ասաց նա:
Պապիկյանը նաև հավելեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են գերիներին վերադարձնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել