
Դավիթ Գալստյանը կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, քիչ առաջ բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը` «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ: ԱԱԾ-ի միջնորդության քննությունը սկսվել էր սեպտեմբերի 30-ին:
Գալստյանը, հիշեցնենք, մեղադրվում է, Պաշտպանության նախարարությունից խոշոր չափի գումար հափշտակելու, կեղծիքներ կատարելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նույն գործի շրջանակներում երեկ` սեպտեմբերի 30-ին, կալանավորվել է նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել