
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ բավարարեց նախկին նախարարին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:
Նշենք, որ Տոնոյանին կալանավորելու միջնորդության քննությունը նշանակված էր այսօր՝ ժամը 17:00-ին, այսինքն՝ գործի քննությունը կարճ է տևել:
Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Մեկնաբանել