
Դավիթ Տոնոյանը չի ընդունում մեղադրանքը
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Քիչ առաջ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը մտավ դատարան` նախկին նախարարի մեղադրանքի վերաբերյալ մանրամասներ և դիրքորոշում չհայտնելով: Պաշտպանը միայն ասաց, որ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Նշենք, որ դատարանի բակում էին «Իմ քայլը» խմբակցությամ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը և Քրիստինե Պողոսյանը:
Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է Տոնոյանին աջակցելու և հավատում է, որ վերջինս անմեղ է:
Նշենք, որ նոր գործի վերաբերյալ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը կասկածվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք երեկվանից ձերբակալված են, և ԱԱԾ քննիչը երկուսին էլ մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։
Մեկնաբանել