
Ի՞նչ է կատարվում Երեւանի կոնյակի գործարանում
Երեւանի կոնյակի գործարանի «Հետքի» անանուն աղբյուրը հայտնում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում գործարանը կոնյակի սպիրտի կորուստ է ունեցել, որից 300-400 տոննա` միայն վերջին մեկ տարվա ընթացքում:
Ըստ «Հետքի» նույն աղբյուրի` գործարանում կատարվում է ներքին հետաքննություն` պատճառները պարզելու համար, բացի այդ` աշխատանքից հեռացվել են անվտանգության ծառայության պետն ու աշխատակիցները:
Երեւանի կոնյակի գործարանի մամուլի քարտուղար Զարուհի Սարիբեկյանը հերքել է այս տեղեկությունները: Մեր աղբյուրի հավաստմամբ` նույնիսկ կասկածներ են ունեցել, թե սպիրտը վաճառվել է մրցակից ընկերություններից մեկին:
Ֆրանսիայում այդ մրցակից ընկերության արտադրած կոնյակի բաղադրությունն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ օգտագործված է Երեւանի կոնյակի գործարանի կոնյակի սպիրտը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել