
Սևանա լճից մինչև 245 մլն խորանարդ մետր ջրառ կիրականացվի
Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ (բացթողում) իրականացնել:
Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 18 դեմ ձայներով:
Նախագծի համաձայն` Սևանա լճից տարեկան առավելագույնը կարող է բաց թողնվել մինչև 245 մլն խորանարդ մետր ջուր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել