
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Սևանա լճից լրացուցիչ ջրառ (բացթողում)իրականացնել: Նախագիծն ընդունվեց 64 կողմ 19 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
Նախագծով առաջարկվում է Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 միլիոն խորանարդ մետր առավելագույն չափաքանակ:
Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել