
ԲԴԽ-ում Արման Հովհաննիսյանի և Գագիկ Խանդանյանի կարգապահական գործերի քննությունը հետաձգվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վերաբերյալ կարգապահական վարույթների գործով Բարձրագույն դատական խորհրդում նշանակված նիստերը հետաձգվել են: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Շաբոյանը:
Դատավոր Գագիկ Խանդանյանն այս պահին արձակուրդում է, ԲԴԽ համապատասխան դիմում է ներկայացրել:
Դատավոր Արման Հովհաննիսյանն էլ նիստին ներկայանալ չի կարողացել՝ ծանրաբեռնվածության պատճառով. ԲԴԽ-ին հայտնել է, որ այսօր 4 դատական նիստ ունի, որոնք ավարտական փուլում են:
Նշենք, որ դատավոր Խանդանյանի վերաբերյալ կարգապահական գործը հարուցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմումի հիման վրա:
Դատավոր Հովհանիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը հարուցվել է նրա քննած գործերից մեկից հետո, որով մերժել է Արդարադատության՝ արդեն նախկին նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը՝ քաղաքացուն արտահանձնելու և կալանավորելու վերաբերյալ:
Մեկնաբանել