
Ալեն Սիմոնյանը խնդրանքով դիմեց ընդդիմությանը. «Առաջարկում եմ պիտակների էջը փակենք»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով գործընկերներին, առաջարկեց զրոյացնել այսօրվա միջադեպը: Այս մասին իր արտահերթ ելույթում ասաց Սիմոնյան:
«Առաջարկում եմ՝ հարգելով ՀՀ քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը: Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ»,-ասաց նա` դիմելով ընդդիմությանը:
Սիմոնյանը խնդրեց թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներին դադարեցնել միջադեպի վերաբերյալ ելույթները և միմյանց հասցեին վիրավորանքներ չհնչեցնել:
«Դիմում եմ Ձեզ, պարո՛ն Օհանյան, իմ խաթր չէ, ՀՀ քաղաքացիների խաթր փակենք այս թեման, առաջարկում եմ պիտակների էջը փակենք, իրար ինչ-որ բան հասկացնելու, պայմանական այդ ձեռքը մեկնում եմ»,- ասաց նա:
Այս ելույթից հետո թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ հերթագրված մյուս պատգամավորները հանեցին իրենց ելույթները:
Մեկնաբանել