
Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները
ԱԺ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց մյուս հանձնաժողովներում իրենց նախագահների թեիկնածուներին: Ըստ այդմ` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Գևորգ Պապոյանն է, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Վահե Ղալումյանը, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Սիսակ Գաբրիելյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Արման Եղոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Հերիքնազ Տիգրանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Նարեկ Զեյնալյանը:
Դոնթի բանաևի համաձայն` մյուս երեք հանձնաժողովում նախագահելու էր երկրորդ խմբակցությունը` «Հայաստանը», սակայն խմբակցությունը հանձնաժողովներից մեկը զիջեց «Պատիվ ունեմ»-ին:
Ըստ այդմ` Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Արմեն Գևորգյանն է, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Թագուհի Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Անդրանիկ Քոչարյանն է, Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Վլադիմիր Վարդանյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն` Վահե Հակոբյանը:
Հանձնաժողովների նախագահներն ընտրվելու են փակ, գաղտնի ընտրակարգով:
Մեկնաբանել