
Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հակոբ Արշակյանը 71 կողմ ձայնով, ճիշտ այնքան, որքան քաղաքական մեծամասնության պատգամավորների թիվն է, ընտրվեց ԱԺ փոխխոսնակ: Ընդդիմությունը չէր մասնակցել փակ, գաղտնի քվեարկությանը:
Նա նախկինում զբաղեցրել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ապա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնները: Հրաժարականի դիմում էր ներկայացրել լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Մեծ աղմուկ էր բարձրացրել նաև 2021թ․ փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում ընթացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի դատարկ տաղավարներով մասնակցության հարցը, սակայն ինչպես նշում էր Արշակյանը, հայկական տաղավարը լավագույններից էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել