
Վահե Հակոբյանը հայտնեց, որ Զանգեզուրի պղձնամոլիբդենային կոմբինատում այլևս որևէ կարգավիճակ չունի
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այլևս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ում խորհրդի անդամ չէ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: Նա հայտնեց, որ երկու օր առաջ դիմում է գրել և հեռացել կոմբինատից, քանի որ այն անհամատեղելի է պատգամավորի իր աշխատանքի հետ:
«Ես ստիպված դուրս եմ եկել այդ պաշտոնից` դադարեցնելով խորհրդի անդամի լիազորություններս»,- ասաց Հակոբյանը:
Հակոբյանը չցանկացավ կոմբինատի մասին որևէ հարցի պատասխանել, սակայն հերքեց Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կապը գործարանի հետ` որակելով այն անհեթեթություն: Հակոբյանը վստահեցրեց, որ Միքայել Մինասյանը կոմբինատի հետ ոչ ուղիղ, ոչ էլ միջնորդավորված որևէ կապ չունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել