
ԱԺ նախագահի քվեարկությունը տապալվեց տառասխալի պատճառով
Ազգային ժողովը երկրորդ անգամ կանցկացնի ԱԺ նախագահի ընտրություն, քանի որ առաջին քվեարկության ժամանակ ընդդիմադիր թեկնածուներից մեկի անվան մեջ տառասխալ է եղել:
Այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը` ասելով, որ քվեարկությունն ընդհատվել է:
«Քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ, ուստի մենք կսկենք նոր քվեարկություն, որը կսկսվի 5 րոպեից և կտևի կես ժամ»,-ասաց նա:
Այնուհետև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկեց նիստերի ավարտից հետո գումարել մեկ լրացուցիչ նիստ՝ ժամը 18:30-20:00-ն: Քվեարկությամբ առաջարկն ընդունվեց: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ» խմբակցությունը` Արթուր Սարգսյանի թեկնածությունները: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուները չմասնակցեցին փակ-գաղտնի քվեարկությանը:
Մեկնաբանել