
ՊՆ․ «Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը չորսն է»
Ճշտված տեղեկություններով՝ հուլիսի 28-ին, ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 13։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ բացի չորս վիրավորներից, հայկական կողմից զոհվել էր երեք զինծառայող՝ ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել