
ՔՊ-ն կուսակցության գրասենյակում նիստ է հրավիրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր կենտրոնական գրասենյակում նիստ է հրավիրել: Ամենայն հավանականությամբ նիստի օրակարգում օգոստոսի 2-ին սպասվող 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի վերաբերյալ հարցերն են: Այդ օրն է խորհրդարանն ընտրելու ղեկավար կազմին՝ ԱԺ նախագահին, նախագահի երեք տեղակալներին (որոնցից մեկին առաջադրելու իրավունք ունի ընդդիմությունը), մշտական և հաշվիչ հանձնաժողովների նախագահներին:
Օրակարգում են նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման (Կառավարության առաջարկությամբ) ու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցերը: Արդեն հայտնի է, որ ԱԺ խոսնակի ՔՊ թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, որպես փոխխոսնակների թեկնածուներ շրջանառվում են Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի անունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել